SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմքունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ, պարզել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, 30-ամյա Արտակ Հակոբյանին օգոստոսի 2-ին ծեծի ենթարկած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ պարզվել է, որ նա Երևանի բնակիչ, 20-ամյա Գեորգի Գալստյանն է:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գ. Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին հայտնի էր դարձել, որ ծեծի է ենթարկվել Աջափնյակ համայնքի թաղապետի տեղակալ Արտակ Հակոբյանը։ Аrmenia Today-ին Ոստիկանությունից հայտնել էին, որ Արտակ Հակոբյանը օգոստոսի 3-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում: