Այն նիստերը, որոնք ընթանում են Ազգային ժողովում, Սահմանադրությամբ, օրենսդրությամբ նախատեսված նիստեր են։ Մեկ անձ չի որոշել՝ այդ նիստերը այսօր, վաղը, թե մեկ ուրիշ օր պետք է անցկացվեն։ Այսօր այս մասին դատարանի դահլիճում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի բացակայությունը դատարանի դահլիճից ու բացակայությունը ԱԺ նիստերից բացարձակապես այլ կարգավիճակներ են ենթադրում։ Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ մեկ մարդու բացակայությունը կարող է ազդել քվեարկության արդյունքների վրա։
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի դատավարությունը: Պատճառը Արմեն Գևորգյանի բացակայությունն էր։ Դատավոր Աննա Դանիբեկյանն ի գիտություն չի ընդունել պաշտպանական կողմի փաստարկները։ Նա նշել է, որ եթե հաջորդ նիստին Արմեն Գևորգյանը չներկայանա, վերջինիս բերման են ենթարկելու։
Մանրամասները՝ տեսանյութում։