Ազատամարտիկ Վահան Բադասյանի վերաբերյալ քրեական գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։
Քրեական գործը դատարան մուտք է եղել հուլիսի 12-ին և նույն օրը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի կողմից մակագրվել Կարեն Ֆարխոյանին։
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը հունվարի 28-ին ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել, ապա՝ ձերբակալվել՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում իր կողմից արված հայտարարությունների համար։ Վերջինս հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը կործանել է բանակը և նրան պետք է հեռացնեն ոչ միայն որպես պարտության խորհրդանիշ, այլև թշնամի․