Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործը։
Դատարանի որոշմամբ վերացվեց Սեդրակ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Արմեն Գևորգյանը մասնակցում էր խորհրդարանի աշխատանքներին։ Որոշում էր ընդունվել այսօրվա նիստին բերման ենթարկել Գևորգյանին, եթե նա չներկայանա դատական նիստին։ Գևորգյանը ներկայացել է դատարան։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին՝ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափով կաշառք վերցնելու), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (անօրինական ճանապարհով ստացված եկամուտների լեգալիզացում):
Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, իբր «Թի-Էս-Էս-Սի Արմենիա» ՍՊԸ-ի միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողությունների իրականացմանը չխոչընդոտելու համար, մասնավորապես` ընդերքի ուսումնասիրման հատուկ լիցենզիաների գծով ընկերության բաժնեմասերի 100% վաճառքի գործարք: Գումարը, իբր, փոխանցվել է 2008-ի փետրվարին և մայիսին՝ Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ: Նախկին փոխվարչապետը մեղադրվում է նաև կաշառք վերցնելու և փողերի լվացման մեջ։