Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ: Այս մասին հայտնում է պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայությունը։
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին: Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը: Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: