ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց էլեկտրակայնության բացակայության պատճառով։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Դատարանը գտավ, որ թղթային տարբերակով արձանագրումը չի ապահովելու պատշաճ հրապարակայնություն։ Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 7-ը։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։