ԱՀ ՊԲ մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն իր Facebook-յան էջում գրառում է արել, որում, մասնավորապես, ասված է.
«Արցախյան առաջին և երրորդ պատերազմների արդյունքում ունեցած ռազմագերիների շուրջ հայկական և ադրբեջանական իշխանությունների կողմից դրսևորված և դրսևորվող մոտեցումների տարբերությունն այն է, որ առաջին դեպքում լինելով հաղթող՝ թելադրողը մենք էինք, իսկ երկրորդ դեպքում, քանի որ պարտված ենք, հայտնվել ենք որևէ քայլի անընդունակ խեղճի կարգավիճակում…
Իհարկե, գերադասելի է լինել ո՛չ առաջինի և ո՛չ էլ երկրորդի կարգավիճակում, այլ բոլոր նրանց (այդ թվում նաև հակառակորդ կողմի) տրամադրությունների կրողը, որոնք հակառակ ճամբարում ունենալով գերավարված և տունդարձի սպասող հարազատներ, աշխատում են անել այն, ինչը հնարավոր կդարձներ վերջիններիս վերադարձը հայրենի օջախներ…
Հ.գ.- Դեռևս 1991-1994թ.թ. Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ունեցած ռազմագերիներին վերադարձնելու համար, մարտական գործողություններին զուգահեռ կողմերը ստեղծել էին «Ռազմագերիների հարցերով զբաղվող պետական կոմիտե», որի կատարած աշխատանքի արդյունքում, մենք ունեցանք այն, ինչն, ավաղ, չունենք այսօր: 44-օրյա պատերազմի դադարեցման շուրջ ստորագրված խայտառակ հայտարարությունից անցել է ավելի քան երկուսուկես ամիս, սակայն ունենալով Արցախյան առաջին պատերազմի համեմատ ավելի շատ ռազմագերիներ, տակավին, կարծես թե, չունենք նման պետական կառույց: Հետաքրքիր է, ինչո՞ւ…»: