«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրել է.
«Ուղիղ երկու օր է համացանցում շրջանառվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ պայմանավորվածության մասին հուշագիրը, սակայն իշխանությունն այդպես էլ չի պարզաբանել՝
Այս ու նմանատիպ հարցադրումներին արձագանքելու փոխարեն իշխանության տարբեր տրամաչափի դեմքեր զբաղված են թեման «սվաղելով», հանրությանը մոլորեցնելով, ինչպես նաև՝ Ադրբեջանի ներկայությունը Սյունիքի ճանապարհներին լեգիտիմացնելով»:
Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ նշել էր, որ Ադրբեջանի հետ ևս մեկ պայմանավորվածություն Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով: Ավելի ուշ տարածվեց նոր փաստաթղթի լուսապատճենները։ Այս առնչությամբ ավելի վաղ հայտարարություն էր տարածել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ մատնանշելով ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված 6 կետանոց հուշագրի մասին: