Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների հետ համատեղ կազմակերպել է երկօրյա աշխատանքային քննարկում` գնահատելու COVID-19 վարակի կանխարգելման և հսկողության (ՎԿՀ) ազգային ուղեցույցները։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
«Աշխատաժողովի մասնակիցներն ակտիվորեն մասնակցել են #COVID19-ի ընթացքում վարակի կանխարգելմանը և հսկողությանն ուղղված գործողությունների մշակմանը:
«Վարակի կանխարգելման և հսկողության նվազագույն պահանջների պահպանումը, ինչպես նաև ավելի համապարփակ ՎԿՀ ծրագրերի իրականացումը կարևոր է երկրում COVID-19-ի վերահսկողության համար:
Աշխատելով Հայաստանում գործող առողջապահական հաստատությունների լավագույն համաճարակաբանների հետ՝ ԱՀԿ-ն նպատակ ունի աջակցել նրանց՝ նոր տարում առաջ տանել համաճարակային արձագանքը»»,- նշել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը։