«Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով, նախորդ երկու տարիներին հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականցկացվել ուսուցիչների ատեստավորում:
Դրա հետևանքով ուսուցիչները հնարավորություն չեն ունեցել տարակարգ ստանալու, իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ամեն տարի ոսուցիչների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է ատեստավորման:
Ինչպես ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց՝ այսօր կառավարության նիստի ժամանակ ընդունված նախագծով ակնկալվում է, որ առաջիկա երկու տարիներին կատեստավորվեն ոչ միայն այդ տարեթվերին ատեստավորման ենթակա ուսուցիչները՝ թվով շուրջ 7400 ուսուցիչ, այլև գործընթացին չմասնակցած ուսուցիչները, ինչը զգալի մեծացնում է ատեստավորվողների թիվը՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով։
Նշենք, որ ուսուցիչների պարտադիր ատեստավորման աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանի պետական բյուջեից կհատկացվի 182 միլիոն դրամ: