Այսօր Կիևում բացվեց ԹՈՒՄՈ միջազգային ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը,որը համալրեց այլ երկրներում արդեն գործող կենտրոնների ընտանիքը: Այդ մասին տեղեկանում ենք Ուկարինայում Հայաստանի դեսպանության էջից։
Կենտրոնի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ընդգծելով ԹՈՒՄՈ-ի առանձնահատուկ լինելը և ներկայացնելով կենտրոնի հայկական արմատների պատմությունը:Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց գաղափարն իրագործած անձանց, մաղթելովնորանոր հաջողություններ: