Տասնվեց պետություններից Իտալիա մուտքի ամբողջական արգելքը լրանում է հուլիսի 31-ին, սակայն այդ երկրի կառավարությունը որոշում է կայացրել այն երկարաձգելու մասին: Այս մասին հայտնում է liveItaly.ru-ն։
Այդ ցանկում ներառված է նաև Հայաստանը։ Հայաստանից բացի ներառվել են նաև Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային Մակեդոնիան, Մոլդովան, Օմանը, Պանաման, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը, ինչպես նաև Չեռնոգորիան, Սերբիան և Կոսովոն ։
ԵՄ-ի անդամ չհանդիսացող երկրներից, որոնք ընդգրկված չեն այդ ցուցակում, կարելի է մուտք գործել Իտալիա, բայց միայն աշխատանքի կամ ապացուցված հրատապության պատճառով, կարանտին պահպանելու պարտավորությամբ: