Ադրբեջանական մամուլում հերթական կեղծ լուրն է տարածվել, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային. լուրը, իհարկե, ԿԵՂԾ է, լուսանկարն էլ՝ հին։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հարձակում է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Արդեն չորրորդ օրն է՝ թեժ մարտերը շարունակվում են։