Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց Հունան Պողոսյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը երկուշաբթի հրաժարականի դիմում էր գրել, որի պատճառը, ըստ նրա տարածած հայտարարության, պատերազմում տարած պարտությունն էր։ Նա այդ առնչությամբ նաև հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, թե որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացավ և չի կարող համակերպվել այս իրողությունների հետ։