2018-2020թթ. լուծվել է շուրջ 570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը (ֆինանսավորման չափն՝ ավելի քան 6 մլրդ դրամ), որից միայն 2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է 3,75 մլրդ դրամ՝ 229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
«Ավարտական փուլով՝ 2020-2021թթ. նախատեսված աշխատանքների իրականացմամբ, պետությունն ամբողջովին կկատարի երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի շահառուների նկատմամբ ունեցած պարտավորությունները։