Կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը օդանավ կանխարգելելու նպատակով «Զվարթնոց» միջազգային օդանավակայան մուտք գործելուն պես այսուհետ պարտադիր և անվտանգ կերպով կախտահանվեն ուղեբեռները և ձեռքի իրերը:
Այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն ու խնդրում օդանավակայան ժամանելիս նախապես չփաթեթավորել ուղեբեռները և ձեռքի իրերը, քանի որ օդանավակայանում ստիպված պետք է հեռացվի փաթեթավորումը:
«Նշենք նաև, որ ցանկության դեպքում օդանավակայանում ևս կարող եք փաթեթավորել ձեր իրերը, որոնք փաթեթավորելուց հետո ևս մեկ անգամ ախտահանվելու են հատուկ նյութերով»,-ասված է գրառման մեջ: