Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ:
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Նշենք, որ ներկայումս հայկական և ադրբեջանական կողմերի միջև բանակցություններ են գնում գերիների փոխանակման վերաբերյալ։ Կողմերը հայտարարել են գերիների՝ «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման մասին։