«Ղարաբաղյան հակամարտության սրման առաջին իսկ օրվանից մենք ակտիվորեն ներգրավված ենք և աջակցում ենք անհայտ կորածներին և հակամարտության առնչությամբ պահվողներին վերաբերող հարցերի լուծմանը»։ Այս մասին հայտարարություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
Ըստ Կոմիտեի՝ ավելի քան 8000 զանգ և 1000 անհատական այց է ընդունել իր գրասենյակում՝ անհայտ կորածների ընտանիքներից։ «Անհայտ կորած քաղաքացիական անձանց, ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված զինծառայողների կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 297415/16/17, 098255273 հեռախոսահամարներով։
Անհայտ կորած զինծառայողների և որոնողական աշխատանքների վերաբերյալ տվյալների ճշտման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարության ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 288980 հեռախոսահամարներով»,-հաղորդում են Կոմիտեից: