Արարատի մարզում՝ ռուս օդաչուների մահվան վայրում հուշաքար է բացվել
ТАСС-ի փոխանցմամբ՝ հուշաքարը բացվել է շաբաթ օրը՝ Արարատի մարզի Երասխ բնակավայրի շրջանում, որտեղ նոյեմբերի սկզբին ադրբեջանական զինուժը խոցել էր ռուսական ուղղաթիռը:
Զոհված օդաչուների հիշատակին աղոթք է անցկացվել։ Միջոցառման ուղիղ հեռարձակումը վարում են տեղական լրատվական պորտալները։
Նշենք, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանային գոտում՝ նոյեմբերի 9-ին։ Արդյունքում զոհվել են մայոր Յուրի Իշուկն ու ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան, ևս մեկ զինծառայող վիրավորվել է: Ադրբեջանի ԱԳՆ-ում խոստովանել են, որ ուղղաթիռն իրենց զինված ուժերի կողմից սխալմամբ է խոցվել, և հայտարարել են, որ Բաքուն պատրաստ է Մոսկվային փոխհատուցում վճարել: