Հայաստանը մարդասիրական օգնություն կստանա Հունաստանից երկրում հայկական կազմակերպությունների խնդրանքով, գրում է Greek City Times-ը:
Արդեն այսօր Հայաստանին օգնությունը կտրամադրի Հունաստանի ԱԳՆ համագործակցության միջազգային զարգացման ծառայությունը:
Մասնավորապես, Հայ օգնության միությունը, Հայկական Կապույտ խաչը եւ Մակեդոնիա-Թրակիա Գթության խաչը Աթենքում Հայաստանի դեսպանատան աջակցությամբ մարդասիրական օգնություն են հավաքել Արցախում Ադրբեջանի ներխուժումից տուժածների համար:
Հույների եւ Հունաստանի հայերի տրամադրած մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պարագաներ եւ սնունդ:
Նշենք, որ Հայաստանին հումանիտար օգնություն է տրամադրել նաև Ֆրանսիան։ Նոյեմբերի 22-ին Ֆրանսիայի կողմից հայկական հիվանդանոցներին նվիրաբերված բժշկական օգնությունը տեղափոխած ինքնաթիռով, ինչպես նաև նոյեմբերի 27-ին Ազնավուր հիմնադրամի կողմից հավաքված նվիրատվությունների, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի մարդասիրական բեռները և «Էլեկտրիկներ առանց սահմանների» ՀԿ-ի և Վեոլիա հիմնադրամի նվիրաբերած միջոցներ էին տեղափոխվել Հայաստան։