Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Ղարաբաղը մեր պետականության ողնաշարն էր, որը ջարդեցինք։ Այս մասին ասաց լրագրող, վավերագրող Աշոտ Գևորգյանը՝ մտավորականների ու մշակութային գործիչների հետ Վազգեն Մանուկյանի հանդիպման ժամանակ։
«Երեկ չէ առաջին օրը, գործի բերումով եկել եմ Զանգեզուրից։ Հավատացեք, իսկապես Գորիսից չեմ կարողացել գնալ Ղափան, որովհետև հենց քաղաքապետն է արգելել՝ ասելով, որ երաշխիք չկա, թե հատկապես գիշերային մթնշաղի ժամանակ Շուռնուխի մոտակայքում մեքենայով հանդերձ քեզ չեն գողանա»,- պատմեց Գևորգյանը։
Նա նշեց, որ տարբեր տելեգրամ ալիքներ մեկ բան են ասում, իսկ պաշտոնական լրատվությունն՝ այլ, Գլխավոր շատբը ԱԱԾ-ն, ՊՆ-ն ընդհանրապես լռում են, իսկ վտանգ, իսկապես, կա։
«Ոչ միայն Արցախը, այլ նաև մե՛նք կորցրինք մեր ինքնությունը։ Սա լուրջ օրհասական հարց է»,- ասաց Գևորգյանը։
Հիշեցնենք, երբ դեկտեմբերի 12-ին հակառակորդը գրավել էր Հադրութի շրջանի Հին Թաղերը և շարժվել Խծաբերդ գյուղի ուղղությամբ, Հայկ Խանումյանն արցախցիներին կոչ էր արել հավաքվել ռուսական ռազմաբազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը: Հավելենք նաև, որ հանդիպել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարի տեղեկալի հետ։
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում: