Ադրբեջանն ու Հայաստանը երկուշաբթի օրվանից սկսել են գերիների և պատանդների փոխադարձ փոխանակումը: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
«Միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության մասնակցությամբ անցկացված բանակցությունների արդյունքում հայկական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակել գերիներ եւ պատանդներ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, և ընթացիկ տարվա դեկտեմբերի 14 – ին սկսվել է գերիների և պատանդների փոխադարձ վերադարձը», – ասված է պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Երկուշաբթի օրը Բաքու են տեղափոխվել գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիներ, այդ թվում՝ 2014 թվականից հայկական կողմում պահվող դիվերսանտներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը: «Համապատասխան կարանտինային միջոցառումների անցկացումից հետո ազատված անձինք կմիավորվեն ընտանիքների հետ», – նշել են պետական հանձնաժողովից: Գերատեսչությունում նաև նշել են, որ առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով՝ ադրբեջանական կողմը շարունակելու է կատարել գերիների, պատանդների և զոհվածների մարմինների փոխանակման իր ստանձնած պարտավորությունները: