Բելգրադում այսօր ավարտվում է ըմբշամարտի Աշխարհի Գավաթի անհատական խաղարկությունը:
Մրցումային վերջին օրը Հայաստանի ազատ ոճի հավաքականից մինչև 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը հանդիպեց Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուժուկաևին: Հայ ըմբիշը հերթական անգամ հիանալի ու փայլուն գործեց: Առաջին մրցափուլում հաղթեց 1:0 հաշվով, իսկ երկրորդում միավորներն անհամեմատ ավելացրեց: Տպավորիչ գլորումների արդյունքում նա վաստակեց 9 միավոր՝ մրցակցին տալով միայն մեկը:
Թևանյանը հաղթանակ տարավ ու նվաճեց Աշխարհի գավաթի ոսկե մեդալ: