ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքում, Երևան-Սևան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։