Հաշվի առնելով մեր կյանք ներխուժած արցախյան պատերազմը և դրա անխուսափելի հետևանքները, տարվա առանցքային քաղաքական իրադարձություններին և բարձրաստիճան անձանց քվեարկելուց առաջ անհրաժեշտ ենք համարում անհապաղ, առանց քվեարկության, առանձնացնել նրանց, ում շնորհիվ այսօր Հայաստանը շարունակում է գոյություն ունենալ:
«Տարվա անձինք», ըստ խմբագրության, մարդիկ են, ովքեր պայքարել են հանուն հայրենիքի, հանուն ճշմարտության, կյանքի, հանուն Հայաստանի ու Արցախի ներկայի ու ապագայի:
Ահա նրանք.
• Հայրենիքի պաշտպան
• Կամավորական
• Բժիշկ
Թող լուսավորվի նրանց հոգիներին, ովքեր այսօր երկնքից մեզ են նայում: Նրանք շատ ավելի հզոր են, քան բոլոր նախագահները, վարչապետերն ու թագավորները՝ միասին վերցրած…
Մենք պետք է վառ պահենք նրանց հիշատակը:
Սիրելի բարեկամներ, խնդրում ենք ուղարկել պատմություններ ռազմական անձնակազմի, կամավորների, բժիշկների մասին՝ կոնտակտային տվյալների հետ միասին: Մենք կպատրաստենք տեսանյութեր և տեքստային նյութեր այդ հերոսների մասին: Եվ կպատմեք մեր ընթերցողին մեր հայրենակիցների քաջության ու արիության մասին: