Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ ձյուն է տեղում հանրապետության բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Առատ ձյան պատճառով փակ են Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, բաց են միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: