Իրան-Հայաստան գազատարը չի պայթեցվել, ապատեղեկատվություն է։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեցին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Գերատեսչությունը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը։
Նախարարությունից վստահեցնում են՝ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը։