Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նպաստների և կենսաթոշակների վճարման գործընթացում տեղի է ունեցել փոփոխություն։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հունվարի 1-ից այդ քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, խնամքի նպաստի վճարման վերսկսման, ստանալու իրավունքի վերականգնման, կենսաթոշակի վերահաշվարկման, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բացառությամբ․
▪️ Առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների,
▪️ 75 տարին լրացած կենսաթոշակառուների,
▪️ Լիազորագրով վճարվող դեպքերի,
▪️ 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների)։