Շուրջ 300 անօրինական միգրանտներ այսօր Փարիզի հարավում բողոքի ակցիա են անցկացնում։ Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, նրանք գրավել են Փարիզի չաշխատող մանկապարտեզներից մեկի դատարկ տարածքները:
Ցուցարարներից շատերը միգրանտներ են, որոնք նոյեմբերի վերջին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում վրանային ճամբար են սարքել, որտեղից նրանց դուրս է հանել ոստիկանությունը: Այժմ ակցիայի մասնակիցները Փարիզի քաղաքապետարանից պահանջում են նրանց պատսպարել ցրտից, ինչպես նաև պաշտպանել կորոնավիրուսի համաճարակից:
Փարիզի քաղաքային վարչակազմի ներկայացուցիչ, փոխքաղաքապետ Յան Բրոսան երեկոյան հայտնել է, որ առաջիկա ժամերին անօրինական միգրանտներին գիշերելու համար դպրոցական երկու դահլիճներում տեղեր կտրամադրվեն: