«Հարգելի քաղաքացիներ,
Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։
ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։
Տեղեկացնում ենք, որ ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել հղումով»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մեկնարկում է «Ճամփորդիր՝ առանց Covid-19» ծրագիրը, որը հնարավորություն կտա մեր համաքաղաքացիներին մեկնել Ռուսասատան՝ ունենալով կորոնավիրուսի բացասական թեստեր։