Ռուսաստանը փետրվարի 15-ից վերսկսում է Հայաստանի և Ադրբեջանի հետ ավիահաղորդակցությունը։ Մոսկվայի և Երևանի միջև շաբաթական չորս չվերթ է իրականացվելու։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից:
«Որոշում է ընդունվել 2021 թվականի փետրվարի 15-ից փոխադարձ հիմունքներով վերականգնել Ադրբեջանի (Մոսկվա-Բաքու, շաբաթական երկու չվերթ) և Հայաստանի (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը», – ասված է հաղորդագրության մեջ: