«Ուրալյան ավիաուղիները» փետրվարի 13-ից ուղիղ չվերթեր է բացում Կրասնոյարսկից դեպի Երեւան:
Թռիչքները կիրականացվեն շաբաթ օրերին: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Կրասնոյարսկի օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Ուղեբեռով տոմսի գինը սկսվում է 12 579 ռուբլիից: Կրասնոյարսկի օդանավակայանի ժամանակացույցի համաձայն՝ միայն «Ուրալյան ավիաուղիները» ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Երեւան:
Ներկայումս Կրասնոյարսկից Երևան կարող եք հասնել՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ ուղերթով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը փետրվարի 3-ին որոշում է ստորագրել փետրվարի 15-ից փոխադարձ պայմաններով Հայաստանի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը վերսկսելու մասին: