Apple Store-ի եւ Google Play-ի օնլայն խանութներում արդեն հասանելի է ներբեռնման համար «Ճանապարհորդիր առանց Covid-19» հավելվածը:
Օգտատերերը պետք է որոնման տողի մեջ հավաքեն «Ճանապարհորդիր առանց Covid-19» անվանումը և ներբեռնեն հավելվածը։
Այնուհետև, դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է:
- մուտքագրել անձնական տվյալները՝ անձնագրի լուսապատճենը՝ թեստի արդյունքն ստանալու եւ վերահսկողություն իրականացնելու համար
- միացնել գեոլոկացիան, որպեսզի հնարավոր լինի գտնել տվյալ երկրի Առողջապահության նախարարության կողմից հավատարմագրված մոտակա և նախագծին մասնակցող լաբորատորիան, որի թեստերի արդյունքները կհաշվառվեն ԵԱՏՄ երկրների կողմից
- Թեստը հանձնելուց հետո անհրաժեշտ է ծրագրի միջոցով սկանավորել QR կոդը, որպեսզի թեստավորման արդյունքները ներբեռնվեն համակարգիչ
- Սահմանը հատելիս, օգտագործելով հավելվածը բջջային հեռախոսի էկրանին, անհրաժեշտ է լիազորված վերահսկիչին ներկայացնել QR կոդը:
Փորձարկման մասին տեղեկատվությունը ներբեռնելիս անհրաժեշտ է նշել մեկնման և ժամանման երկրները:
Այս փուլում հավելվածը հասանելի է Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի քաղաքացիներին։