«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից, ի պատասխան Armenia Today-ի հարցման, տեղեկացնում են, որ զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000-300,000 դրամ։
2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ, ապա 20 տարի շարունակ` ամսական 100,000-200,000 դրամ։
Տեղեկացնում ենք, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։
Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում արդեն իսկ 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։