Թվայնացման ոլորտում իրականացվում են ծրագրեր՝ պետական և համայնքային 400 ծառայությունների հետ կապված: Արդեն թվային մոդելով հեռախոսային հավելված է պատրաստվում, և 2022 թ-ին ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել այդ հավելվածներից: Մինչև այս տարեվերջ կստեղծվի հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ունենա իդենտիֆիկացման կոդ և էլեկտրոնային ստորագրություն, որով կհաստատի այս կամ այն գործարքը:
Նաև ստեղծվում է ծանուցումների համակարգ, որն արդեն ընթացքի մեջ է: Այն կցված է լինելու նույն հավելվածին: Այս համակարգի վերջնական ներդրումը նախատեսված է 2022 թ-ի ավարտին: Բոլոր գերատեսչություններն այս համակարգով ծանուցումներն ուղարկելու են քաղաքացիներին:
Այս մասին Կառավարության նիստին հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ներկայացրեց երկու խոշոր ծրագիր ևս: Դրանք արդարադատության և քրեական գործերի էլեկտրոնային ծրագրերն են: