ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մասնակցել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծում» նախագծի ավարտին նվիրված առցանց համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ փոխնախարարը նշել է, որ հայ-իտալական պատմական ու մշակութային կապերն ունեն դարերի պատմություն։
«Մենք համընդհանուր պատասխանատվություն ենք կրում մշակութային ժառանգության տեղեկատվական և ֆիզիկական անվտանգության համար. լինի դա Արցախում, Սիրիայում, Սբ. Ղազար կղզում, թե այլուր։ Եվ այս իմաստով ՌՕՔԵՄՓ կենտրոնը դիտարկում ենք իբրև միջազգային համագործակցության ընդլայնման, պետական քաղաքականության մշակման ու իրականացման հարթակ»,- նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ կենտրոնը կարող է դառնալ երկու երկրների միջև մշակութային ժառանգության ոլորտում համատեղ ռազմավարությունների մշակման գործիք:
Այդ համատեքստում Արա Խզմալյանը փաստել է, որ կենտրոնին հաջողվել է ստեղծել մասնագիտական համագործակցության, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, մասնագիտական գրականության թարգմանության և օրենսդրական դաշտի ուսումնասիրության կարևոր հարթակ։