Փարաքար և Մերձավան համայնքների սահմանային հատվածի բլուրը, որտեղ ավելի վաղ կանաչապատման ծրագիր էր իրականացվել, վերածվելու է հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի պուրակի:
Այս մասին հայտնել է ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:
«Թե ինչպիսի տեսք է ունենալու «Հերոսների բարձունքը», առաջիկայում հավելյալ կներկայացնեմ։ Ուրախ կլինեմ գաղափարը և նախագծի մանրամասները քննարկել Փարաքար և Մերձավան համայնքների բնակիչների հետ, որոնք կցանկանան մասնակից դառնալ այս ծրագրի իրականացմանը»,- գրել է Մկրտչյանը։