Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ:
Փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (Վանդալիզմը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կարմիր ներկ էին լցրել Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա։