Այսօր՝ փետրվարի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Shamsyan.com-ը հայտնում է, որ Քաջարանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Քաջարանի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի մասում ստացած հարվածների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի 10 շենքի բնակիչ՝ 58-ամյա Արմեն Ոսկանյանն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի տղան՝ 29-ամյա Մարտին Ոսկանյանը, մի քանի անգամ զանգահարել է հորը, սակայն հայրը չի պատասխանել հեռախոսազանգերին։ Մահացածն աշխատում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ, իսկ որդին՝ Մ. Ոսկանյանը, նույն կոմբինատում դիսպետչերական բաժնի պետի տեղակալն է։