Զինվորների ապահովագրության հիմնադրամը շարունակում է նույն սահմանաչափերով հատուցումներ կատարել: Այս մասին հայտնում է հիմնադրամի Facebook-յան էջը:
«Զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով, այնուհետև 20 տարի շարունակ` ամսական 200 000-300 000 դրամ»,- հայտնում են հիմնադրամից։
Հաղորդագրության տվյալներով՝ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողները ստանում են միանվագ 5 միլիոն դրամ ու կրկին 20 տարի շարունակ` ամսական 100 000-200 000 դրամ։