Այս պահին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին․ նրանց թվում է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։
Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ ընդդիմության երեկվա հանրահավաքից հետո հայտարարվեց, որ այսօր ժամը 11։00-ին քաղաքացիները շրջափակելու են ՀՀ կառավարության 3-րդ շենքը։
Նշենք նաև, որ այսօր մինչ ակցիայի մեկնարկը ոստիկանական ուժերը տարբեր կողմերից շրջափակել էին Կառավարության շենքը։
Հավելենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիկնապահների ուղեկցությամբ ընդդիմության ներկայացուցիչների «Դավաճան», «Թուրք» վանկարկումների ներքո մտավ Կառավարության թիվ 3 շենք: