Կառավարությունը «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դրական որոշում կայացրեց:
Նախագծի նպատակը գյուղատնտեսական և սպառողական կոոպերատիվների գործունեության հարկային միջավայրի շարունակական բարելավումն է։
Կսահմանվի կարգ, որ շահութահարկով հարկման նպատակով գյուղատնտեսական արտադրանք արտադրող են համարվում և մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը շահութահարկից ազատվում են նաև գյուղատնտեսական կոոպերատիվները և սպառողական կոոպերատիվները:
Ինչպես նաև կբացառվի օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գյուղատնտեսական կոոպերատիվի կողմից ստացած նպատակային դրամական միջոցները շահութահարկով ծանրաբեռելու հնարավորությունը:
Այդ դրամական միջոցները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս: