Անհետ կորած զինծառայողների ծնողները տևական դադարից հետո այսօր բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նշենք, որ 20 ծնող այս պահին հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Անհետ կորած զինծառայողների ծնողները հիմնականում հրաժարվում են լրագրողների հետ զրույցում որևէ մեկնաբանություն տալ։
Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը նշեց, որ գերիների վերադարձի խնդիրը կապում է Հայաստանում ներքաղաքական գործընթացների հետ։ Նրա խոսքով, գործընթացների դադարը կապված է հայաստանյան ցույցերի հետ։
Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում՝ նաև պահանջելով հանդիպումներ պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ։