Կառավարության այսօրվա՝ ապրիլի 1-ի նիստում ընդունվեց Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողների աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին պետական աջակցության տրամադրման միջոցառումը հաստատելու մասին հարցը։
Ընդ որում, աշխատանքի տեղավորած յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով գործատուին տալ աջակցություն՝ նշված անձանց աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 000 դրամի չափով, ինչպես նաև աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով գործատուին տալ միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետությունում զինծառայության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը 2021թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմում է 9834։