Ապրիլի 2-ին Արմավիրի մարզի Լուկաշին համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:30-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ-ը։
«Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: