Ապրիլի 1-ին աշխարհը նշում է Կատակի կամ Ծիծաղի օրը։ Տոնը միջազգային է․ ընդունված է բարեկամների, ընկերների, ծանոթների «գլխին խաղ խաղալ» կամ կատակով ծաղրել նրանց:
Անհայտ է, թե որտեղից է սկիզբ առել այս արտասովոր և զվարճալի տոնը:
Ծիծաղի օրվա առաջացման տարբերակներից մեկը կապում են հնում ապրիլի 1-ին գարնանային գիշերահավասարի և Զատիկը տոնելու հետ: Գարնանային նոր տարվա կապակցությամբ տոնախմբություններն ուղեկցվում էին կատակներով, չարաճճիություններով և զվարճալի հնարքներով:
Առաջացման մեկ այլ տարածված տարբերակ կապված է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ, որը 1582թ.-ին ներմուծել է Հռոմի Պապ Գրիգորիոսը: Մինչև 1563-1564 թթ.-ը, երբ Կառլ Իններոդրը Ֆրանսիայում բարեփոխեց օրացույցը, Նոր տարին միջնադարում նշվում էր ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին: Ուստի` ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին և ավարտվում ապրիլի 1-ին:
Ու թեև մեր իրականությունը այնքան էլ ծիծաղի առիթներ չի տալիս, կյանքը լի է դաժան ու անկանխատեսելի իրողություններով, ծիծաղե՛ք։
Ամեն ինչ, այդ թվում՝ ծիծաղը, մարդկային է․․․