Ափսոսում եմ, որ հաղթանակած զորավարը տեսավ այս պարտությունը: Այս մասին Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ ասաց ԵԿՄ ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
«Կոմանդոսը պատերազմում առանձանահատուկ դերակատարություն է ունեցել: Նա շատ սիրված էր Արցախի ժողովրդի կողմից: 1990-ականներին՝ պատերազմի տարիներին անգամ երեխաներին նրա անունով էին կոչում: Կոմանդոսի մասին շատ հուշեր ունեմ։ Մենք միշտ իրար հետ ենք եղել»,- ասաց Սասուն Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: