Այսօր երեկոյան պատարագից հետո Հայ առաքելական եկեղեցին կավետի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնը:
Այս տոնը, թերևս, ամենասիրվածն ու սպասվածն է քրիստոնյա աշխարհում: Եվ որպես տոնի խորհրդանիշ քրիստոնյաները ձու են ներկում. ձուն աշխարհի խորհրդապատկերն է, կարմիր ներկը՝ Քրիստոսի թափած արյան:
Բայց արդեն քանի օր է խանութներում ձու չկա, իսկ եթե լինում է, ապա ահռելի հերթեր են գոյանում:
Այդ մասին են վկայում ֆեյսբուքյան օգտատերերի հրապարակած բազմաթիվ տեսանյութերը:
Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը, որ հրապարակել է Զոհրաբ Եգանյանը:
Հավելենք, որ զատկական այս տոնը նաև նոր հանգուցյալների հիշատակի օր է, իսկ արցախյան վերջին պատերազմից հետո զոհերի թիվը մի քանի հազար է…