Մահացել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանը: Այս մասին իր Facebook-ի էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին… Հանգչեք խաղաղությամբ»,-գրելէ Ա. Մուրադյանը: