«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Որպես քրիստոնեությունն աշխարհում առաջինը պետականորեն ընդունած երկիր՝ քրիստոնեական հավատը խոր ու ամուր նստած է հայ ազգի մեջ: Այն համախմբում և զորացնում է բոլորիս:
Մեր աղոթքներով առ Աստված` հոգու հանգստություն ենք խնդրում մեր նահատակների համար, մեր այն հզոր տղերքի համար, որ պատերազմում զոհվեցին հանուն հայրենիքի, մեր այն հարազատների համար, ովքեր չդիմացան աշխարհը գրաված անողոք հիվանդությանը:
Տե՛ր, օրհնյա՛լ է Քո հրաշափառ Հարությունը…»